ՄԱՅԻՍԻ 15-Ը ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Ընտանիքը հասարակության մանրապատկերն է։ Առողջ ընտանիքներով է կառուցվում առողջ հասարակություն։ Ընտանեկան ջերմության ու սիրո մթնոլորտում են երեխաները մեծանում առողջ և երջանիկ։ Նրանց այդ իրավունքի պաշտպանվածությամբ էլ պայմանավորված է հասարակության առողջությունն ու երջանկությունը։