2021թ․ մարտի 29-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հոգեբանների և ծնողների հետ աշխատանքին առնչվող մասնագետների համար տեղի ունեցավ «Ծնողավարության հոգեբանական հմտությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը։
Դասընթացավարն էր՝ ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող-մեթոդիստ, հոգեբան Թագուհի Մակարյանը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ծնողավարության գործընթացի հոգեբանական առանձնահատկություններին, հոգեբան – ծնող փոխհարաբերությունների ռիսկերին և արդյունավետ ծնողավարության ռազմավարություններին։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին՝ ինչ է ծնողավարությունը, որոնք են նրա դրդապատճառները, ռիսկերը, ծնողավարության արդյունավետ ռազմավարությունները, որոնք գործնականորեն կիրառվեցին վարժանքների և դերային խաղերի միջոցով։
Դասընթացը տեղի ունեցավ աշխատանքային հաճելի և անկաշկանդ մթնոլորտում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու ծնողների հետ իրենց աշխատանքի յուրօրինակ փորձով։