Սեմինար-խորհրդատվություն ՏՄԱԿ-ների և ՀՄԿ լոգոպեդների համար
Մարտի 31-ին ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց սեմինար-խորհրդատվություն ՏՄԱԿ-ների և ՀՄԿ լոգոպեդների համար: Սեմինարավար՝ ՀՊՄՀ դասախոս, մ.գ.թ., ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Էմիլյա Թադևոսյանը մասնակիցներին ներկայացրեց «Դիսլալիա» և «Դիզարտրիա» թեմաներին առնչվող խնդիրները և դրանց ուղղությամբ իրականացվող գործնական աջակցության մոտեցումներն ու եղանակները:
Սեմինար-խորհրդատվությունն անցավ հարցուպատասխաններով, ակտիվ քննարկումներով: