Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված տիֆլոմանկավարժների և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող այլ մասնագետներ համար:
Դասընթացը վարեց ՀՄԿ վերապատրաստող-մեթոդիստ, տիֆլոմանկավարժ, մ․գ․թ․, դոցենտ Սուսաննա Մուրադյանը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել տեսողության խանգարումներ ունեցող սովորողների զարգացման առանձնահատկություններին, սոցիալ-հոգեբանական հարմարեցման հիմնական ուղիներին, տարածության մեջ կողմնորոշվելու կարողության զարգացման առանձնահատկություններին, արդի խնդիրներին և հիմնական հասկացություններին։
Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր․
✦ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների բնութագրեր,
✦ առավել հաճախ հանդիպող աչքի հիվանդություններ,
✦ տարածական կողմնորոշում և շարժունակություն,
✦ ՏԽՈՒ անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում,
✦ ՏԽՈՒ անձանց հետ իրականացվող աշխատանքներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:
Վերապատրաստումը կրում էր տեսագործնական բնույթ՝ ինտերակտիվ և գործնական վարժություններով հագեցած։
Երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։
30.03.2021