2021թ. փետրվարի 24-ին ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար քննարկում ՀՀ ՏՄԱԿ-ների և ՀՄԿ հոգեբանների համար, որը վարեց հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ դասախոս, ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Ալինա Մանուկյանը:
Սեմինարի թեման էր՝ «Աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքները»:
Հարցուպատասխանի միջոցով քննարկվեցին նաև աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների ռիտուալների՝ աշխարհն անփոփոխ պահելու ջանքերի, իրեն ուղղված խոսքի նկատմամբ երեխայի ունեցած վերաբերմունքի, զգայական ծանրաբեռնվածության, սեփական «ես»-ի գիտակցման, փոխհարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:
Սեմինարն ընթացավ ակտիվ քննարկումներով, մասնագետները կիսվեցին սեփական փորձով, խնդիրներով, որոնց տրվեցին մասնագիտական պարզաբանումներ ու ուղղորդումներ:
ՏՄԱԿ-ների հոգեբանների հետ կազմակերպվող սեմինարները կկրեն պարբերական և շարունակական բնույթ: