Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի մշտադիտարկում Ոսկեհատի եվ Ջրաշենի միջնակարգ դպրոցներում
2021թ․ փետրվարի 8-10-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Գնահատման բաժնի կողմից իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի մշտադիտարկում Վաղարշապատի և Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների թվով 2 դպրոցներում՝ Ոսկեհատի և Ջրաշենի միջնակարգ դպրոցներում:
Մշտադիտարկման նպատակն էր վերլուծել Վաղարշապատի և Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը՝ հետագա աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Մշտադիտարկման գործընթացն իրականացրել են ՀՄԿ Գնահատման բաժնի ղեկավար Լ.Մարգարյանը, սոցիալական մանկավարժներ Ա.Մելքումովը, սոցիալական աշխատող Ս.Մուրադյանը և հատուկ մանկավարժներ Ա.Շիրոյանը և Ն.Հովհաննիսյանը: