Մշտադիտարկում և խորհրդատվություն Լոռու և Շիրակի մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում
2021թ․ մարտ ամսվա ընթացքում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետներ Լ. Գարեգինյանի, Ա. Պապոյանի և Ս. Հակոբյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և խորհրդատվություն Լոռու և Շիրակի մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում:
Մշտադիտարկման նպատակն էր ներկայացնել ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքը՝ ըստ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլաններում /ՄԱԾԱՊ/ սահմանված նպատակի: