«Թմրանյութային կախվածություն. Արդյունավետ կանխարգելում և համագործակցություն դեռահասների ծնողների հետ» թեմայով սեմինար-հանդիպում
2021թ․ մարտի 26-ին Մենք թմրանյութերի դեմ / Us Against Drugs հասարակական կազմակերպության կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «ԹՄՐԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ» թեմայով սեմինար-հանդիպում, որը վարեց ՀՄԿ հոգեբան Նինա Մովսիսյանը։
Սեմինարի օրակարգի հիմնական հարցերն էին՝
✦ պայմաններ, որոնք կարող են նպաստել` դեռահասների մոտ թմրանյութ օգտագործելու ցանկության առաջացմանը,
✦ դեռահասներ, որոնք առավել հակված են թմրամոլության,
✦ թմրամոլության կանխարգելում,
✦ հոգեբանական աշխատանք թմրանյութային կախվածություն ունեցող երեխաների ծնողների հետ։
Հանդիպումն ուղեկցվեց գործնական աշխատանքներով, մեթոդիկաների և մեթոդների ներկայացումով և փորձարկումով։
Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր: