«Ծնողավարության հոգեբանական հմտություններ» թեմայով հանդիպում
2021թ. փետրվարի 8-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ծնողավարության հոգեբանական հմտություններ» թեմայով հանդիպում կենտրոնում աջակցություն ստացող երեխաների ծնողների հետ, որը վարում էր կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հոգեբան Թ. Մակարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծնողավարությանը, դրա ռիսկերին և ռազմավարություններին վերաբերող հարցեր, որոնք գործնականորեն արդյունավետ կիրառվեցին վարժանքների և դերային խաղերի միջոցով։
Ծնողների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ։