2023թ․ մայիսի 4-ին ՀՄԿ տնօրեն Լ. Մնացականյանի նախաձեռնությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների հետ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը, որին ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:
Հանդիպման ընթացքում տիկին Մուրադյանն անդրադարձավ`
- ✦ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրին,
- ✦ ՏՄԱԿ-ների հաշվետվություններին, ոլորտի բարեփոխումներին և նպատակային քայլերին:
Լ. Մնացականյանը խոսեց ՏՄԱԿ-ների գործունեությանն առնչվող ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ, ներկայացվեցին առաջարկություններ կրթական հաստատությունների հետ աշխատանքներն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու և նախանշված նպատակներին հասնելու ուղղությամբ, դիտարկվեցին գրանցած հաջողություններն ու բացթողումները, հստակեցվեց առաջիկա անելիքների տեսլականը։
ՏՄԱԿ-ների տնօրենները հանդես եկան իրենց մտահոգող հարցերով և առաջարկություններով։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում։