ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ իրականացվող «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագրին է անդրադարձել ATV հեռուստաընկերության «Առաջին ծրագիրը», որի տաղավարում հյուրընկալվել էին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիլիթ Մարտիրոսյանը։
Զրույցի ընթացքում բանախոսներն անդրադարձան ծրագրի հիմնական նպատակին՝ ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Ներկայացվեցին նաև գործընթացի իրականացման մանրամասները։
Հ․ Ադամյանը խոսեց դպրոցներում ներառականության միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին՝ այս համատեքստում կարևորելով նաև գնահատումն ըստ անձի կարողությունների ու հնարավորությունների։ Նրա դիտարկմամբ՝ ներառականությունը ենթադրում է բազմազանություն, և նույն ստանդարտները չեն կարող գործել բոլորի համար։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: