Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման ՀԿ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ-ում հարմարեցված ուսումնական նյութերի մշակմանն ու ներդրմանը համընդհանուր ներառական կրթության համակարգում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին երկօրյա առցանց սեմինարներ՝ Երևանի, Լոռու և Արմավիրի մարզերի 11 հանրակրթական դպրոցների դասվարների համար։
Սեմինարները վարում էին աշխատանքային գիրք-տետրերի հեղինակները՝ ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետներ Ա. Միքայելյանը և Մ. Բարսեղյանը։
Սեմինարների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ուսումնական նյութերի բովանդակությունն ու կիրառման նշանակությունը։
Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող People in Need Armenia-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում է:
Առաջիկայում կտպագրվեն և 4-ամսյա փորձաքննության կենթարկվեն ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետների կողմից մշակված «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերը, որոնք ներառում են հանրակրթական դպրոցների առաջին դասարանի նշված առարկաների նախաայբբենական և նախաթվային շրջանները:
Սկզբնաղբյուր՝ Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման Ֆեյսբուքյան պաշտոնական էջ