2022թ․ փետրվարի 22-23-ը և մարտի 1-2-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ, սուրդոմանկավարժ Շ․Դունոյանն իրականացրեց «Լսողության ընկալման զարգացմանն ուղղված արդյունավետ ռազմավարությունների ուսուցման գործընթացները» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ուղղված Հանրապետական մանկավարժահոգեբանական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոների մասնագետների աշխատանքային կարողությունների զարգացմանն ու հզորացմանը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել լսողության խանգարումներ ունեցող երեխաների լսողության ընկալման զարգացման աշխատանքի կազմակերպման ձևերը և բովանդակությունը, ներկայացնել տարբեր ռազմավարություններ՝ երեխաների ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման համար:
Վերապատրաստման ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու/բացահայտելու՝
- ✦ լսողության դերը և նշանակությունը մարդու կյանքում,
- ✦ լսողության խանգարման ազդեցությունը երեխաների ընդհանուր զարգացման վրա,
- ✦ լսողության խանգարումներ ունեցող երեխաների դասարանում ներառվելու արդյունավետ ռազմավարությունները,
- ✦ անհատականան պարապմունքների ընթացքում լսողական ընկալման զարգացման հիմնական ձևերը,
- ✦ ձևավորելու հմտություններ առարկայական դասերի և արտադասարանական ժամերի ընթացքում լսողության ընկալման զարգացմանն ուղղված այլընտրանքային աշխատանքների կազմակերպման համար: