Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առցանց ձևաչափով հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Ֆռենկ Հեսսը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռենատա Լեմոսը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Այբ» կրթական հիմնադրամի վերապատրաստող-ուսուցիչ Նաիրա Մարգարյանը:
Նշենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել և իրականացրել է ծրագրի լոգիստիկ և կազմակերպչական աշխատանքները՝ ակտիվորեն ներգրավված լինելով ծրագրի բոլոր փուլերում։
Ամփոփելով իրականացված աշխատանքները՝ ծրագրի մասնակիցները դրական գնահատեցին հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը՝ առանձնացնելով նաև այն քայլերն ու առաջարկները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծրագրի հաջորդ փուլերում։
Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման փորձարարական ծրագիրն իրականացվում էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։
Սկզբնաղբյուր՝ «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation ֆեյսբուքյան պաշտոնական էջ