Տեսողության սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար միջոցառումներ
Կրթության շարունակականության և իրազեկվածության իրավունքների իրացմանն է միտված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տեսողության սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում, աուդիոգրքերի ձայնագրում» միջոցառումը։
Միջոցառման շրջանակներում 2022թ-ին բրայլյան տառատեսակով հրատարակվել են դասական և ժամանակակից մի շարք գրողների ստեղծագործություններ, ինչպես նաև Հայաստանի կույրերի միության գործունեությունը ներկայացնող ամսագրերի տասներկու համարները։ Ծրագրի շրջանակներում պատրաստվել են բրայլյան տառատեսակով գրելու համար անհրաժեշտ տետրեր, ձայնագրվել են աուդիոգրքեր։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրով։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ