Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «ՆորԱրար» կրթական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում արդեն երկրորդ անգամ իրականացվում է «Օգնի՛ր կարդալ» ներառական ծրագիրը Լոռու մարզի ևս 10 դպրոցների համար։
Ծրագրի նպատակն է զարգացնել գործընկեր դպրոցներից ներգրավված ուսումնական գծով անձնակազմի և Վանաձորի ու Ալավերդու ՏՄԱԿ-ների ներուժը փոխադարձ համագործակցության ու ընթերցանության ներառող դասավանդման միջոցով, որի առանցքում կարդալու դժվարություններ ունեցող աշակերտների ընթերցելու հմտությունների զարգացումն է։
Հիմք ընդունելով բոլոր երեխաների բարձրորակ կրթության իրավունքը՝ «ՆորԱրար» հասարակական կազմակերպությունն իրականացնում է արշավներ, որոնք միտված են կրթությունը հասանելի դարձնելու յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կամ կարդալու առանձնահատուկ դժվարություններ ունեցող աշակերտների համար։ Նրանց տրամադրվող աջակցությունների որակի շարունակական զարգացումը կարևոր նշանակություն ունի համընդհանուր գրագիտության հասնելու համար։
Ծրագիրն իրականացվում է «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» մասնակի ֆինանսավորմամբ։
Սկզբնաղբյուր՝ ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO ֆեյսբուքյան էջ