Հունվարի 24-ը կրթության համաշխարհային օրն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով հունվարի 24-ը հռչակվեց Կրթության միջազգային օր՝ համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման գործում կրթության դերն ընդգծելու նպատակով։ Այս բանաձևով առանձնահատուկ կարևորվում է կրթության իրավունքի իրացման համար ուսման հավասար հնարավորությունների ու պայմանների հասանելիության, ներառական և որակյալ շարունակական կրթության ապահովումը բոլոր մարդկանց համար՝ որպես հասարակությունների կայուն զարգացման նախապայման: