2022թ․ ապրիլի 28-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում «Կրթության կազմակերպման գործընթացի ներառականություն» ձեռնարկի և վերապատրաստման մոդուլների մշակման աշխատանքներն ամփոփելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձագետներ։
Մոդուլների մշակման թիմերի համակարգողները ներկայացրեցին մոդուլների ավարտական տարբերակները։ Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ մեկնաբանություններ և առաջարկներ։
Վերոնշյալ թեմայով աշխատանքային հանդիպում-քննարկումները շարունակական են։
Հանդիպումը կազմակերպվեր էր Եվրամիության կողմից ֆինանսավորված և Bridge of Hope/Հույսի կամուրջ, Վորլդ Վիժն Հայաստան և Fund For Armenian Relief կազմակերպությունների կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում։