Զարգացնող խաղի հեղինակն է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հատուկ մանկավարժ Էդգար Մանուկյանը:
Նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար:
Ֆետրից պատրաստված «ԿԵՐԱԿՐԵՆՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ» զարգացնող խաղը գրքի տեսքով է: Այն գունագեղ է, պատկերները խոշոր են և շարժական, դրանք նաև շոշափելի են ու փափուկ. երեխան ծանոթանում է, թե տվյալ հատվածում պատկերված կենդանին ինչով է սնվում, այնուհետև՝ կարող է կերակրել դրան:
Խաղը զարգացնում է երեխայի մանր շարժունակությունը, շոշափողական (տակտիլ) ընկալումը, ընդհանուր իմացական գործընթացները` զուգահեռ ապահովելով նրա զբաղվածությունը և դրական հույզերը: Խաղ-գիրքը բազմաֆունկցիոնալ է. յուրաքանչյուր առաջադրանք կարելի է իրականացնել մի քանի գործողությամբ, ինչն էլ կխթանի երեխայի հետաքրքրությունն ու նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը:
Խաղ-գիրքը պատրաստվել և մասնագիտական փորձարկում է անցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից։
Ինչպես երևում է տեսանյութում, այն շատ է դուր գալիս փոքրիկներին ↓