2026 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 772-Ն որոշման դրույթների:
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել`
- ✦ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների,
- ✦ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի,
- ✦ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և
- ✦ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները,
- ✦ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող և նույն կարգի 4-րդ կետով սահմանված հաստատություններում և կազմակերպություններում չաշխատող մասնագետները,
- ✦ ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության մասնագետները,
- ✦ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մասնագետները
Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում։ Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարելի է օգտվել այս ուղեցույցից https://support.emis.am/article/945
Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել https://my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով գրանցվել է անձը։ My.emis.am հարթակում հայտ ներկայացնելու վերաբերյալ ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով` https://support.emis.am/article/956
Հայտը լրացնելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- ✦ անձի անունը, ազգանունը, հայրանունը,
- ✦ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),
- ✦ բնակության վայրը (մարզը, համայնքը),
- ✦ ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել,
- ✦ հանրային ծառայությունների համարանիշը,
- ✦ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Ատեստավորումն անցկացվում է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան՝ էլեկտրոնային թեստավորման եղանակով:
02.09.2026

