2024թ․ մայիսի 29-ին տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի անձնակազմի և ՏՄԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը, որն իրականացվեց Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում։
Հանդիպման նպատակը ՏՄԱԿ-ների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքային ընթացակարգերի մշակումն ու համապատասխան ռազմավարությունների քննարկումն էր։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն անդրադարձավ ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններին՝ կարևորելով դրանց որակն ու արդյունավետությունը կրթության կազմակերպման գործընթացում։ Նա նաև խոսեց ՏՄԱԿ-ների գործունեությանն առնչվող ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ՝ շեշտադրելով ուսումնական հաստատությունների հետ աշխատանքներն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու և նախանշված նպատակներին հասնելու ուղղությունները։ Այնուհետև պատասխանեց տնօրեններին մտահոգող հարցադրումներին և մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման գործընթացի իրականացման վերաբերյալ դիտարկումներին։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը ներկայացրեց ՏՄԱԿ-ների գործունեության ձևաթղթերում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։ Ապա մասնակիցները աշխատանքները շարունակեցին առանձին խմբերով՝ քննարկելով ձևաթղթերին վերաբերող հարցերը և անդրադարձ կատարելով մասնավորապես՝
- ✦ ուսումնական հաստատություններում մասնագետների կողմից աջակցության ծառայությունների տրամադրման ժամանակացույցին,
- ✦ ուսումնական հաստատության կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրման գործընթացի մշտադիտարկման թերթիկին,
- ✦ մասնագետի օրագրին։
Քննարկման արդյունքներն ամփոփվեցին հետաքրքիր դիտարկումներով և կառուցողական առաջարկություններով։
Հանդիպման ավարտին քննարկման մասնակիցներն այցելեցին Ձիթողցյանների տուն-թանգարան, որտեղ ծանոթացան Գյումրու պատմությանը, ժողովրդական ճարտարապետությանը, քաղաքային կենցաղի ու մշակույթի յուրահատկություններին:
30.05.2024