Համընդհանուր ներառական կրթության, նրա իրականացման ընթացակարգերի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության և կրթության գործընթացին բոլոր երեխաների մասնակցությունն ապահովելու վերաբերյալ մի շարք այլ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Բուն TV» հեռուստաընկերության «Բուն զրույց» հաղորդման տաղավարում հյուրընկալվել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության կազմակերպմանն առնչվող և ՀՄԿ-ի կողմից համակարգվող տարբեր գործընթացների, մասնավորապես՝ ի՞նչ է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԱՊԿ) գնահատումը, ինչպե՞ս է այն իրականացվում, ի՞նչ մակարդակներով, ովքե՞ր են շահառուները և այլն։ Զրուցակիցներն անդրադարձան նաև վերջին օրենսդրական փոփոխություններին և դրանցով պայմանավորված գործընթացներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառման սահուն ընթացք ապահովելու ուղղությամբ իրականացված և իրականացվող գործողություններին։
17.05.2024