2024թ․ հունիսի 26-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «Դասարանի կառավարում» թեմայով սեմինար, որին մասնակցում էին ՀՄԿ-ի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սոցիալական մանկավարժները, ՀՄԿ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթորները։
Սեմինարավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Սյուզաննա Պետրոսյանը։
Սեմինարի նպատակն էր մասնակիցներին նոր հմտություններ փոխանցել դասարանի արդյունավետ կառավարման միջոցների ու եղանակների, ներառական միջավայրի ստեղծման, ուսումնառության համընդհանուր ձևավորման վերաբերյալ։
Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց սովորողների ուսումնառության վրա ազդող գործոններին՝ այդ շարքում առանձնահատուկ կարևորելով դասարանի կառավարումը, որը ներառում է գործողությունների ծրագրի մշակման տարբեր ընթացակարգերը, երեխաների հետ աշխատելու ռազմավարությունները, դրանք համատեղ մշակելու կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց դասարանի կառավարման ընթացակարգերի ստեղծմանը՝ ուսումնառությունը հետաքրքիր և արդյունավետ կազմակերպելու նպատակով, կարևորվեցին համատեղ ջանքերի և հետադարձ կապի մեխանիզմները՝ աջակցող միջավայրի ձևավորման և կայացման, դասարանի կառավարման կանոնների մշակման և դրանց մասնակցային ու հետևողական իրականացման համար։
26.06.2024