Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի հետ, իրականացնում է հեռավար վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացներն անցկացվում են Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Ճգնաժամային իրավիճակում հոգեկան առողջության և սոցիալական ոլորտի աշխատակիցների կարողությունների բարելավմանն ուղղված հոգեսոցիալական աջակցության ծրագրի» շրջանակում։
ԹԵՄԱ՝ «Երեխան և հոգետրավման. դասընթաց ուսուցիչների ու մանկավարժների համար»
Վերապատրաստման դասընթացին մասնակցում են ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներից 2-ական մանկավարժներ։
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝
✦ Պատկերացում հոգետրավմայի մասին,
✦ Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները,
✦ Հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում,
✦ Մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ,
✦ Մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։
Ճգնաժամային իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեությունը և կարող է ծանր հետևանքներ թողնել նրա զարգացման վրա։ Կարևոր է ներառել երեխաներին կրթության ոլորտում և վերականգնել նրանց առօրյան տրավմատիզացիայի հաղթահարման համար։