«ԱՌԱՋՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, իրականացնում է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների և հատուկ մանկավարժների համար, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս