«Լոգոպեդական աջակցության տրամադրումը ձայնի եվ խոսքի ֆունկցիաների խանգարման դեպքում» թեմայով վերապատրաստման դասընթաց
Դեկտեմբերի 16-18 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվեց «Լոգոպեդական աջակցության տրամադրումը ձայնի և խոսքի ֆունկցիաների խանգարման դեպքում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին Երևանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների լոգոպեդները:
Դասընթացը վարեց ՀՄԿ մասնագետ Լ. Գրիգորյանը։
Վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց խոսքի տարբեր խանգարումների դրսևորման, դրանց հետազոտման և արդյունավետ աջակցության իրականցման ձևերը։ Իրականցվեցին բազմաթիվ գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները գործնականում հնարավորություն ունեցան կիրառել որոշ մեթոդներ, հնարներ և կիսվել իրենց աշխատանքային փորձով:
Վերապատրասման դասընթացները կրելու են շարունակական բնույթ: