Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և տնօրենների տեղակալների (պատասխանատուներ) մասնակցությամբ։ Քննարկման թեման ՏՄԱԿ-ների տարեկան ծրագրերի պլանավորումն էր։
Հանդիպման ընթացքում ՀՄԿ մշտադիտարկման և տվյալների բազայի վերլուծության բաժնի ղեկավար Ա․Անտոնյանի և բաժնի մասնագետ Մ․Հովհաննիսյանի կողմից ներկայացվեցին տարեկան ծրագրերի պլանավորման հիմնական մեթոդներն ու քայլերը։ Անդրադարձ կատարվեց 2022թ-ի ՏՄԱԿ-ների տարեկան ծրագրերին․ ամփոփվեցին 2022 թվականին պլանավորման ընթացքում դուրս բերված իրավիճակային ռիսկերը և հնարավորությունները։ Հանդիպման մասնակիցները ծանոթացան պլանավորման նոր ձևաթղթերին, հարցուպատասխանի միջոցով առավել մանրամասն ուսումնասիրեցին դրանցում առկա նորամուծություններն ու տեղեկատվությունը։
Իր առջև դրված խնդիրներն առավելագույն արդյունավետությամբ լուծելու և նախանշված նպատակներն իրագործելու համար յուրաքանչյուր տարին սկսվում է կազմակերպության աշխատանքների պլանավորումով, որի ժամանակ քննարկվում են կազմակերպության գործունեությունը, գրանցած հաջողություններն ու բացթողումները և նախանշվում ապագայում իրականացվող ծրագրերի առավել արդյունավետ ճանապարհները։