Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և կրթության ոլորտի մարզային պատասխանատուները, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները։
Քննարկվեցին 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողությունների իրականացմանը, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին, ուսուցիչների ատեստավորման ուղղությամբ ընթացող նախապատրաստական աշխատանքներին և վերապատրաստման գործընթացներին վերաբերող հարցեր:
Շեշտադրելով ներառական կրթության իրականացման և արդյունավետության բարձրացման կարևորությունը՝ անդրադարձ կատարվեց նաև երեխաների ԿԱՊԿ գնահատման գործընթացի և դպրոցական մակարդակում իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպմանը, ուսուցչի օգնականների գործառույթների և ոլորտին առընչվող այլ հիմնախնդիրների կարգավորմանը։
Սկզբնաղբյուր` ՀՀ Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ