Մեկնարկեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը։
Վեբինարների նպատակն է ապահովել լավագույն փորձի փոխանակումը տարբեր երկրների մասնագետների միջև։
2023թ․ ապրիլի 11-ին տեղի ունեցավ առաջին վեբինարը՝ «ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԴ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ» թեմայով:
Վեբինարի բանախոսները՝ «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը և Նիկոլինա Յուրիչ Տանֆարան, անդրադարձան հաղորդակցման զարգացման դժվարություններին, բազմամոդալությանը և լիակատար հաղորդակցմանը։ Այնուհետև խոսեցին հաղորդակցման ֆունկցիայի մակարդակի մասին՝ առանձնացնելով հաղորդակցման ընկալող (receptive) և արտահայտող (expressive) ձևերը զարգացման բարդ կարիքներ ունեցող մարդկանց հետ աշխատելու համատեքստում։ Ներկայացրեցին նաև հաղորդակցման ձևավորման առանձնահատկությունները՝ շեշտը դնելով խորհրդանշանային համակարգի վրա։
Հետևեք մեր կայքին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու և մասնակցության գրանցումը բաց չթողնելու համար։