Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման կարողությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթոր Փիրուզա Սարգսյանը և Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան №196 հիմնական դպրոցի դասվար Հասմիկ Մարտիրոսյանը մենթորի առաջնորդությամբ համատեղ հետազոտություն են իրականացրել և պատրաստել հետազոտական հոդված, որը «Մանկավարժական կոչում – 2023» («Педагогическое призвание – 2023») միջազգային մասնագիտական-հետազոտական մրցույթին արժանացել է 1-ին աստիճանի դիպլոմի, իսկ հոդվածը տեղ է գտել մրցույթի ժողովածուում:
Հաջողություն, որը ևս մեկ անգամ ընդգծում է ծրագրի շրջանակներում ստեղծված լայն համագործակցության և փոխզարգացման հնարավորությունը:
Հետազոտական հոդվածը՝ https://bit.ly/3UR2j9T
Ժողովածուն ամբողջությամբ՝ https://bit.ly/3KXF36G