2020թ․ դեկտեմբերի 15-23 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից Աշտարակի, Շիրակի և Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար իրականացվեցվերապատրաստման դասընթաց՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը մտավոր (ճանաչողական) գործընթացների խանգարում ունեցող երեխաներին» թեմայով։
Դասընթացը վարեցին ՀՄԿ վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Ռ.Մուրադյանը, Ա.Ներսիսյանը, Գ.Հարությունյանը և Լ.Զաքարյանը:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ճանաչողական գործընթացների զարգացման տարիքային առանձնահատկությունները, հետազոտման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք մեթոդներ և հնարներ, որոնք արդյունավետ է կիրառել ճանաչողական գործընթացների խանգարումներ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքների ընթացքում։
Վերապատրաստման դասընթացի ժամանակ կազմակերպվել և իրականացվել են խմբային ակտիվ աշխատանքներ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին գործնականում կիրառել որոշ վարժություններ և առաջարկված մեթոդների հիման վրա ինքնուրույն ստեղծել խաղեր։
Վերապատրաստման դասընթացները կրելու են շարունակական բնույթ: