«Հաղորդակցում» թեմայով սեմինար-քննարկում
2021թ․ հունվարի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հաղորդակցում» թեմայով սեմինար-քննարկում, որն անցկացրեց ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետ Էդգար Մանուկյանը։
Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց հաղորդակցման անատոմոֆիզիոլոգիական, հոգեբանական և միջավայրային առանձնահատկություններին։ Զուգահեռ քննարկվեցին նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաղորդակցման հմտությունների կատարելագործման հետ կապված մի շարք հարցեր:
Քննարկումներն անցան հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: