2023թ. հոկտեմբեր ամսին մեկնարկել են «Օգնենք օգնողներին» թեմայով հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։
Դասընթացները հաջողությամբ իրականացվում են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների՝ ծրագրի շրջանակներում վերապատրաստված մասնագետների կողմից:
Դասընթացների նպատակն է ուսուցիչներին և հոգեբաններին զինել այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն նրանց`
- ✦ ունենալու առավել կայուն և դրական հոգեվիճակ,
- ✦ ճանաչել սթրեսի նշաններն իրենց սովորողների մոտ և կիրառել համապատասխան մոտեցումներ,
- ✦ գործնականում փորձարկել սթրեսին դիմակայելու և ընդհանուր սթրեսակայունությունը բարձրացնելու արդյունավետ քայլեր, տեխնիկաներ և հնարքներ։
Դասընթացներն ուղեկցվում են գործնական առաջադրանքներով և ակտիվ խմբային աշխատանքներով։
Հիշեցնենք, որ վերապատրաստումներն իրականացվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ ստեղծված մոդուլային դասընթացի հիման վրա։
01.11.2023