Սիրելի ուսուցիչներ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկում է հանդիպումների` խաղ-վարժանքների շարք ուսուցիչների և մանկավարժահոգեբանական աջակցության թիմերի մասնագետների համար։
«ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹԱՏՐՈՆԻ ՀԵՏ» խաղ-վարժանքով բացենք մեր ներսում թաքնված Թատրոնի վարագույրը, որտեղ և՛ դերասանը, և՛ հանդիսատեսը մենք ենք։
Հանդիպումը վարում է ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ղեկավար, բեմադրող-ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանը։
Մասնակիցները հնարավորություն կունենան դրամաթերապիայի օգնությամբ ավելի լավ հասկանալ, ճանաչել ու բացահայտել իրենց ստեղծարար էությունը և իրենց ներսում ապրող երեխային, ինչպես նաև սիրել ու գնահատել իրենց լինելիությունը։ Իսկ հանդիպման ժամանակ ներկայացվող խաղ-վարժանքները կօգնեն մասնակիցներին ձեռք բերել դժվարությունները հաղթահարելու, հաջողություններ գրանցելու, բարդույթներից ազատվելու հմտություններ, և, որ ամենակարևորն է՝ կարողություն ընդունելու դիմացինին այնպիսին, ինչպես որ կա։
Մասնակիցները հնարավորություն կունենան օգնել իրենց սովորողներին.
- ✦ Ինքնարտահայտվել
- ✦ Ճանաչել սեփական հույզերը
- ✦ Միասին փնտրել և գտնել տարբեր իրավիճակներից անվտանգ դուրս գալու լուծումներ
- ✦ Զարգացնել համագործակցման, շփման և հաղորդակցման հմտությունները
- ✦ Նպաստել վարքի դրական փոփոխություններին
- ✦ Բարելավել միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտությունները
- ✦ Ինտեգրել ֆիզիկական և հուզական բարեկեցությունը
- ✦ Հասնել անձնական աճի և ինքնարժևորման
- ✦ Բարելավել դասապրոցեսի և կյանքի ընդհանուր որակը։
Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 15։00 սիրով սպասում ենք ձեզ ձեր մանկության խաղալիքով կամ լուսանկարով:
Մասնակիցների քանակը սահմանափակ է, անհրաժեշտ է նախապես գրանցվել․
Մեր հասցեն է` ք․ Երևան, Քաջազնունի 12։
ՇՏԱՊԵՔ ՕԳՏՎԵԼ ԴՐԱՄԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։
27.10.2023