«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի հերթական փուլի ամփոփիչ հանդիպում
Սույն թվականի հունիսի 10-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի հերթական փուլի ամփոփիչ հանդիպումը։
ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց ծրագրին առնչվող ընթացիկ փոփոխություններն ու գործընթացի զարգացման հեռանկարները, քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր։
Մենթորների կողմից հնչեցին ծրագրի որակի բարելավման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ։
Հանդիպման ավարտին Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի մենթորները ստացան հավաստագրեր առ այն, որ «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում մասնակցել են վերապատրաստման դասընթացների և ստացել շարունակական մենթորական աջակցություն։