Հունիսի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Սոցիալ-մանկավարժական գործունեության մեթոդաբանությունը հանրակրթության ոլորտում» թեմայով սեմինար դասընթաց, որը վարում էր մ․գ․թ․, դոցենտ Հակոբ Թադևոսյանը։ Սեմինարին մասնակցում էին ՀՄԿ և ՏՄԱԿ-ների սոցիալական մանկավարժները։
Թեման բավական հետաքրքիր ու ծավալուն էր, որի շրջանակներում հիմնականում վեր հանվեցին դպրոցում սոցիալական մանկավարժի աշխատանքի հիմնական գործառույթները, այն է՝
- ✦ դիագնոստիկ-հետազոտական և կանխատեսող,
- ✦ համակարգող-կազմակերպչական,
- ✦ պաշտպանական,
- ✦ սոցիալ-մանկավարժական վերականգնողական և շտկողական,
- ✦ հետազոտական և մեթոդական։
Յուրաքանչյուր գործառույթ ներկայացվում էր ժամանակակից տեսական նյութերի և գործնական աշխատանքների համադրմամբ։
Սեմինարն ընթացավ ակտիվ կառուցողական քննարկումներով, ինչին նպաստեց թե՛ սեմինարավարի բարձր պրոֆեսիոնալիզմը և թե՛ լսարանի այն կարևոր առանձնահատկությունը, որ բոլորը գործող մասնագետներ են և ունեն ամենօրյա փորձի ձեռքբերման հնարավորություն։
Պարոն Հ․ Թադևոսյանի հետ մասնագիտական հանդիպումներն ու սեմինարները ՀՄԿ-ում կկրեն շարունակական բնույթ։