2026թ․ մարտ-ապրիլ ամիսներին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հոգեբան Արմինե Ավագյանի կողմից իրականացվեցին «ԳԻՏԱԿԻՑ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ» թեմայով վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում էին Երևանի թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին ամրակցված հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 84 ծնող։
Դասընթացի նպատակն էր զարգացնել ծնողների գիտելիքները, հմտություններն ու գիտակցված վերաբերմունքն արդյունավետ ծնողավարման նկատմամբ, որն իր հերթին կնպաստի երեխաների հուզական, սոցիալական և ճանաչողական առողջ զարգացմանը։
Դասընթացի շրջանակում անդրադարձ կատարվեց.
- ✦ երեխաների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին,
- ✦ դրական և արդյունավետ ծնողավարման սկզբունքներին ու մոտեցումներին,
- ✦ ծնող–երեխա հաղորդակցման հմտությունների զարգացմանը,
- ✦ ծնողների հույզերի ճանաչմանն ու կառավարմանը,
- ✦ երեխայի ինքնագնահատականի, ինքնուրույնության և պատասխանատվության զարգացմանը,
- ✦ թվային միջավայրի գիտակցված և անվտանգ օգտագործմանը,
- ✦ երեխայի ուսումնառության մոտիվացիայի խթանմանը,
- ✦ ինչպես նաև ծնող–երեխա հարաբերություններում վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը։
Ծնողավարման դասընթացը կառուցված էր տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ՝ ապահովելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը։
Վերոնշյալ թեմայով ծնողների կարողությունների, գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված վերապատրաստման դասընթացները շարունակում են իրականացվել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների կողմից։
25.05.2026


