Հունիսի 6-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում քննարկում «Հավասար» հավելվածի աշխատանքային խմբի և ՀՄԿ մասնագետների միջև։
Հավելվածի երիտասարդ մասնագետների կողմից մշակվում են հանրակրթական դպրոցի առաջին դասարանի «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների դասերի հարմարեցված էլեկտրոնային տեսահոլովակներ, որոնք նախատեսված են կրթության տարբեր առանձնահատկություններ ունեցող սովորողների համար։
Քննարկման ընթացքում ՀՄԿ մասնագիտական խմբի կողմից ներկայացվեցին մեթոդական և մասնագիտական ցուցումներ, դիտարկումներ, որոնք կնպաստեն մշակվող նյութերի արդյունավետության բարձրացմանն ու սովորողների կողմից նպատակային կիրառմանը։
Հանդիպումներն, ինչպես նաև անհատական քննարկումներն ու խորհրդատվությունները կկրեն շարունակական բնույթ։