Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հյուրերն էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհրդի անդամ Լին Բարսամյանը, ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն և ծրագրերի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը և ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի հաղորդակցության պատասխանատու Մարգարիտ Առաքելյանը։ Հյուրերը շրջայց կատարեցին Կենտրոնի մասնաշենքերում, այնուհետև կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շրջանակներում իրականացվել են տարբեր ծրագրեր։ ՀՕՖ-ի աջակցությունը շատ կարևոր է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացման, այլ նաև ֆիզիկական միջավայրի փոփոխության առումով։ 2021թ-ից ՀՕՖ-ի կողմից վերանորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում․ մաքրվել և նորովի հարդարվել են Կենտրոնի կոնֆերանս դահլիճները։
Ներկայումս ՀՕՖ-ի ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվում է Կենտրոնի մասնաշենքերից մեկը, որը շահագործման կհանձնվի աշնանը։
Մենք բարձր ենք գնահատում և շնորհակալ ենք մեր գործընկերներին աջակցության համար, ինչի արդյունքում հնարավորություն կունենանք առավել բարեկարգ պայմաններում իրականացնել մեր գործունեությունը: