ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» հրամանի նախագծի լրամշակված տարբերակը:
Նախագծով առաջարկվում է հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները։
Նախագծով առանձնացված են որոշակի հաստիքներ և բյուջեի նպատակային տողեր, որոնք նախատեսված են ներառական կրթության իրականացման և Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ ծառայություններ ու պայմաններ ապահովելու համար։
- ✦ Բոլոր դպրոցներում նախատեսվում է ունենալ ուսուցչի օգնականի և հոգեբանի հաստիքներ։
- ✦ Նախատեսված են միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ ապահովելու համար։
- ✦ Նախատեսված են միջոցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար։
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։
Հրամանին առավել մանրամասն ծանոթանալու և առաջարկություններ ներկակայացնելու համար հետևեք հղմանը ↓