ՄՀ աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին
ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրվում ԼՂ֊ից բռնի տեղահանված երեխաներին։
Անդրադառնալով շարունակական հոգեբանական աջակցության կազմակերպման անհրաժեշտությանը՝ ՀՄԿ տնօրեն Լ.Մնացականյանը կարևորեց երեխաների ու ընտանիքների հետ աշխատանքը, խորհրդատվությունը մանկավարժներին ու հոգեբաններին, ինչպես նաև դպրոցների հոգեբանների գործառույթն ու դերը ակնկալվող աշխատանքների համապատկերում։
Առաջիկայում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը նախատեսում է նաև վերապատրաստման դասընթացներ իրականացնել դպրոցների մանկավարժների և հոգեբանների համար՝ տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու հասցեականությունն ապահովելու նպատակով։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջ