2023թ․ հոկտեմբերի 4-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի, ՀՄԿ տնօրեն Լ.Մնացականյանի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի մասնակցությամբ։
Հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին հանրակրթության մեջ ներգրավումն ու նրանց մասնագիտական աջակցության ապահովումն էր։
Ա․ Սվաջյանն անդրադարձավ այս առնչությամբ ի հայտ եկած խնդիրներին ու դրանց հաղթահարման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությանը։ ՏՄԱԿ-ների տնօրենները հանդես եկան իրավիճակից բխող առաջարկություններով՝ մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՄԿ-ի կողմից նախատեսվող հանրակրթական դպրոցների մանկավարժների և ու հոգեբանների համար վերապատրաստումների կազմակերպմանը և իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։