Սույն թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) համագործակցությամբ, «Ի.Էս.Այ.» ESI խորհրդատվական ընկերության աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար որակյալ նպատակային ծառայությունների հավասար հասանելիության խթանում» ծրագրի շրջանակում կազմակերպված՝ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տարեկան պլանավորման մեթոդաբանության վերաբերյալ աշխատանքային քննարկումը։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, «Ի.Էս.Այ.» խորհրդատվական ընկերության և ՀՀ ՏՄԱԿ-ների ներկայացուցիչներ, ՀՄԿ մասնագետներ։
Աշխատաժողովի նպատակն էր մեկտեղել բոլոր ՏՄԱԿ-ների ներկայացուցիչներին և համատեղ քննարկել մեթոդաբանության ուժեղ և թույլ կողմերն ու կիրառման արդյունավետությունը։
Աշխատաժողովն ընթացավ կարծիքների փոխանակման ակտիվ մթնոլորտում։ Մասնակիցները խմբային քննարկումների ձևաչափով տեղեկացան տարեկան պլանների հիմնական ցուցանիշների համար ճշգրիտ տվյալների հավաքագրման և ցուցանիշների լրացման մոտեցումներին, որոնք կօգնեն նրանց բարելավելու տարեկան պլանավորման հմտությունները և կատարողականի ճիշտ հաշվարկումը։