2021թ. մայիսի 10-12-ը տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ International Committee of the Red Cross in Armenia հետ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն սատարողներին» ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էին Հանրապետական մանկավարժահոգեբական աջակցության կենտրոնի, Սյունիքի և Տավուշի տարածքային մանկավարժահոգեբական աջակցության կենտրոնների 12 մասնագետները:
Վերապատրաստման դասընթացի այս փուլի հիմնական բաղադրիչն էր «Ինչպես օգնել մյուսներին» դասընթացը, որի միջոցով ծրագիրը նպատակ ունի աջակցել ուսուցիչներին բարելավել իրենց դիմացկունությունը և այսպիսով նպաստել նաև աշակերտների և համայնքի բարեկեցությանը։
Ծրագրում ներգրավված մասնագետները հաջորդ փուլում աշխատելու են սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ` հզորացնելով ուսուցիչների կարողությունները՝ կանխելու երեխաների և դեռահասների դժվարությունները, վաղ շրջանում որոշարկելու և աջակցելու խնդիրներ ունեցող երեխաներին, ինչպես նաև համագործակցելու ծնողների հետ և անհրաժեշտության դեպքում ուղղորդելու կամ խորհրդատվություն տրամադրելու նրանց։
17.05.2021