ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը:
Հուշագրով նախատեսվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել ՀՀ Սյունիքի, Տավուշի մարզերի և Երևանի համապատասխան մասնաճյուղերի անձնակազմի անդամների ընտրություն՝ դասընթացավարների վերապատրաստմանը մասնակցելու և այլ ուսուցիչների համար հետագայում համանման դասընթացներ վարելու համար։
Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի դասընթացի փորձաքննություն և երաշխավորման գործընթաց, իսկ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ մշտադիտարկում և վերապատրաստման դասընթացների արդյունքների վերլուծություն: Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն փորձնական վերապատրաստումներ հինգ սահմանամերձ համայնքների դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների բովանդակության և նյութերի ներդրում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերում։
Դասընթացները կտևեն օգոստոսից մինչև դեկտեմբեր ամիսը։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ