2026թ․ սեպտեմբերի 11-ին «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում ՀՄԿ — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանն անցկացրեց առցանց հանդիպում ծրագրում ընդգրկված հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 60 դպրոցի ներկայացուցիչներ։
Լ․ Մնացականյանը դպրոցների տնօրեններին ներկայացրեց Ծրագրի հիմնական նպատակը, ուղղությունները, իրականացման ընթացակարգը և նախատեսվող աշխատանքները։
Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ուսուցիչների մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ մենթորների դերին և գործունեության շրջանակին։
ՀՄԿ տնօրենը կարևորեց դպրոցների ղեկավարների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը Ծրագրի արդյունավետ իրականացման գործընթացում՝ ընդգծելով, որ վերջինիս հաջողությունը մեծապես պայմանավորված է դպրոցների, մենթորների և Ծրագրի թիմի միջև արդյունավետ և շարունակական համագործակցությամբ։
Հանդիպման ընթացքում դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց հարցերն ու դիտարկումները ծրագրի իրականացման տարբեր փուլերի և կազմակերպչական հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ տրվեցին համապատասխան պարզաբանումներ։
Հանդիպումը հնարավորություն ընձեռեց հստակեցնել Ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները, ձևավորել միասնական պատկերացում առաջիկա քայլերի վերաբերյալ և ամրապնդել համագործակցությունը ծրագրի մասնակից դպրոցների ղեկավարների հետ։
Նման հանդիպումները կարևոր են դպրոցների ղեկավարների հետ արդյունավետ համագործակցության ձևավորման, ծրագրի նպատակների և աշխատանքային մոտեցումների միասնական ընկալման ապահովման, ինչպես նաև Ծրագրի սահուն մեկնարկի և հետագա ընթացքի խթանման համար։
14.09.2026


