ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվար ամսից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի պիլոտային փորձարկման գործընթացը: Աշխատանքներն ընթանում են երկու փուլով․
- Սույն թվականի հունվար ամսից մարտ ընկած ժամանակահատվածում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ բոլոր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 621 մասնագետների համար: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանն առնչվող հիմնական գաղափարներին, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմի կառուցվածքին, կիրառման ընթացակարգերին և մեթոդաբանությանը:
- Վերապատրաստման դասընթացներից հետո մեկնարկել է գործիքի պիլոտային փորձարկման գործընթացը ՀՀ բոլոր մարզերում: Փորձարկման գործընթացին զուգահեռ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների հետ իրականացնում է գործնական դասընթացներ և համատեղ գնահատումներ: