EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Ս․թ․ հուլիսի 1-4-ը տեղի կունենա EduArmenia2023 Համահայկական գիտակրթական չորրորդ աշխատաժողովը, որի գործառնության կարևոր բաղկացուցիչ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի սեմինարները և աշխատարանները կազմակերպվելու են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Թեմատիկ տարբեր ուղղությունների վերաբերյալ նախատեսվում են առկա և առցանց բազմաթիվ միջոցառումներ. սեմինարներ, պլենար-քննարկումներ և վեբինարներ: Որպես համագործակցության ընդգրկուն հնարավորությունների միջավայր՝ այն կարևոր է հատկապես ներառական կրթության կազմակերպման հնարավորությունների տեսանկյունից։
Այս իրադարձության մասը դառնալու և, ինչու չէ, նշված թեմատիկ ուղղության վերաբերյալ զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հետևելով կից հղմանը`
https://forms.gle/CJG1DE5qYemu5p8p6
EduArmenia2023 Համահայկական գիտակրթական աշխատաժողովին գրանցվելու վերջնաժամկետն է 2023թ․ ապրիլի 30–ը։ Հայտադիմումները նախնական քննություն կանցնեն համապատասխան բաժինները համակարգող հանձնաժողովների կողմից, և միայն հավանության արժանացած հայտադիմումները կստանան աշխատաժողովին մասնակցելու հրավեր։
Սիրով սպասում ենք մեր խոսնակներին՝ ակնկալելով ակտիվ ներգրավվածություն աշխատաժողովին։