«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթորների և մշտադիտարկողների հերթական հանդիպումը
2023թ. մարտի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթորների և մշտադիտարկողների հերթական հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ի մի բերվեցին կատարված աշխատանքները, քննարկվեցին ընթացիկ հարցեր։
Այնուհետև մենթորներն առանձին խմբերով (ըստ դասավանդման առարկայի) աշխատեցին վերապատրաստումների հետագա ընթացքի կազմակերպման ուղղությամբ, վերամշակեցին անհրաժեշտ նյութերը:
Մշտադիտարկողները ևս աշխատանքներն իրականացրին փոքր խմբերով՝ ուղենշելով առաջիկա անելիքները։
Հանդիպումն ամփոփվեց ծրագրի արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցողական առաջարկություններով: