2024թ․ հուլիսի 1-ին Հանրապետապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ամփոփիչ աշխատանքային հանդիպում «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթորների և մշտադիտարկողների հետ։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը կարևորեց շարունակական մենթորական աջակցության նպատակային իրականացումը հանրակրթական դպրոցներում։ Նա ադրադարձավ անցած վեց ամիսների ընթացքում մենթորների կողմից իրականացված աշխատանքներին․ ամփոփվեցին արդյունքները, քննարկվեցին ի հայտ եկած խնդիրները և լուծման հնարավոր տարբերակները։
Մենթորների հետ հստակեցվեցին առաջնահերթությունները, նախանշվեցին անելիքները։ Առաջիկա աշխատանքները պլանավորելու առումով կարևորվեց նաև մենթորների համար վերապատրաստման դասընթացների իրականացումը։ Հանդիպման մասնակիցները հանդես եկան գործնական դիտարկումներով և առաջարկություններով։
Հանդիպման ավարտին մենթորները ստացան ՀՄԿ-ի կողմից մշակված և հրատարակված «Ներառող դասավանդում 2» ձեռնարկը, որը կարևոր ուղեցույց է սովորողների հետ մանկավարժահոգեբանական աշխատանքները կազմակերպելու, ներառող դասավանդման արդյունավետ մեխանիզմների, մեթոդների, եղանակների ու հմտությունների մասին գիտելիքների ձեռքբերման և լրացուցիչ գործիքների կիրառման առումով։
04.07.2024